Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 21

Նանի. Վալենսիան կփորձի հաղթել Ռեալին

Իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Նանին խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա խաղի մասին:

 

«Անկեղծ ասած, ես անհամբերությամբ սպասում եմ «Ռեալի» դեմ խաղին: Մեծ ակումբների հետ այդպիսի խաղերից հաճույք ես ստանում:

 

Առջևում հանդիպում է, որը մենք փորձելու ենք հաղթել: Ամեն ինչ անելու ենք, որ խաղի ավարտից հետո բավարարված լինենք մեր գործողություններից», - ասել է պորտուգալացի կիսապաշտպանը:

 

Լա լիգայի 16-րդ տուրից հետաձգված «Վալենսիա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է փետրվարի 22-ին: 

Դիտումներ: 387 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 21.02.2017 | Մեկնաբանություններ (0)

Ալվեսը Ռոնալդուի հետ լարվածության մասին. Կրիշտիանուն հավատաց մամուլին

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ լարված հարաբերությունների մասին:

 

«Իմ բոլոր կռիվները Կրիշտիանուի հետ մամուլի պատճառով էին: Եթե մարդիկ իմանային, թե որքան եմ հարգում Կրիշտիանու Ռոնալդուին: Կկրկնեմ նորից ինձ մաքրազերծելու համար` հարգում եմ Կրիշտիանու Ռոնալդուին: Բոլորն ինձ ասում են, թե ինչպիսի ֆանտաստիկ պրոֆեսիոնալ է նա:

 

Ինչ վերաբերում է ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 417 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 21.02.2017 | Մեկնաբանություններ (0)

Ռամոսը մարզվում է թիմի ընդհանուր խմբի հետ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբի հետ:

 

Իսպանացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` «Նապոլիի» դեմ խաղում (3:1), որի պատճառով բաց թողեց Լա լիգայի 23-րդ տուրի` «Էսպանյոլի» դեմ խաղը (2:0) :

 

Բացառված չէ, որ Ռամոսը կարող է մասնակցել Լա լիգայի 16-րդ տուրից հետաձգված «Վալենսիայի» դեմ խաղին, որը կայանալու է փետրվարի 22-ին:

Դիտումներ: 396 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 21.02.2017 | Մեկնաբանություններ (0)