Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 21 » Ալվեսը Ռոնալդուի հետ լարվածության մասին. Կրիշտիանուն հավատաց մամուլին
14:59
Ալվեսը Ռոնալդուի հետ լարվածության մասին. Կրիշտիանուն հավատաց մամուլին

Ալվեսը Ռոնալդուի հետ լարվածության մասին. Կրիշտիանուն հավատաց մամուլին

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ լարված հարաբերությունների մասին:

 

«Իմ բոլոր կռիվները Կրիշտիանուի հետ մամուլի պատճառով էին: Եթե մարդիկ իմանային, թե որքան եմ հարգում Կրիշտիանու Ռոնալդուին: Կկրկնեմ նորից ինձ մաքրազերծելու համար` հարգում եմ Կրիշտիանու Ռոնալդուին: Բոլորն ինձ ասում են, թե ինչպիսի ֆանտաստիկ պրոֆեսիոնալ է նա:

 

Ինչ վերաբերում է CR7-ին, ապա նա իմ մրցակիցն էր, և պետք է նրան համապատասխան վերաբերմունք ցույց տայի: Երբ ասացի, որ Ռոնալդուն ցանկանում է միշտ ուշադրության կենտրոնում լինել, ապա հարգալից էի: Նույնը մտածում եմ նաև Մեսսիի և Նեյմարի մասին: Սակայն մտքերս բացասական երանգ չունեին:

 

Տեղի ունեցավ այն, որ մամուլը սխալ ներկայացրեց խոսքերս` ասելով, որ վատն եմ խոսում նրա մասին: Եվ Ռոնալդուն հավատաց դրան: Հենց այդ պատճառով նա չողջունեց ինձ «Ոսկե գնդակի» 2015 թվականի արարողության ժամանակ:

Դիտումներ: 416 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar