Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իսպանիայի առաջնության 1-ին տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղին, - հայտնում է Goal.com-ը:
Պորտուգալացին վերականգնվում է վնասվածքից, որը նա ստացել է Եվրոպայի առաջնության եզրափակչում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի եռակի լավագույն ֆուտբոլիստը բաց կթողնի նաև Եվրոպայի Սուպերգավաթի խաղը, որում մադրիդցիները կմրցեն «Սևիլիայի» հետ:
Դիտումներ:
290
|
Ավելացրեց:
Ադմին
|
Ամսաթիվ:
30.07.2016
|