Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 21 » Զիդան. Եթե հեռացողներ չլինեն, նորեկներ չենք ունենա
08:16
Զիդան. Եթե հեռացողներ չլինեն, նորեկներ չենք ունենա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության մեկնարկային՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումից առաջ պատմել է մրցաշրջանին նախապատրաստության մասին։

-Ես գոհ եմ իմ թիմի կազմից։ Եթե որևէ մեկը չհեռանա, ապա նորեկներ չեն լինի, սա փաստ է։

Բեյլը միշտ թիմին տանում է իր հետևից։ Նա կարևոր խաղացող է «Ռեալի» համար, ինչն էլ ապացուցեց նախորդ մրցաշրջանում։ Կարծում եմ՝ նա նույն ոգով կշարունակի։ Նա ուզում է այս ակումբի հետ պատմություն կերտել։

Սա բոլորիս համար շատ կարևոր տարի է։ Հասկանում ենք, որ մրցաշրջանը պետք է ուժեղ սկսենք, առաջնության մեկնարկը շատ կարևոր է։ Մեզ բարդ խաղ է սպասվում, բայց մենք պատրաստ ենք։

Չեմ կարող ասել՝ երբ կվերադառնան Ռոնալդուն ու Բենզեման։ Կրիշտիանուն մարզվում է գնդակով, դա լավ նշան է։ Նա ցանկանում է հնարավորինս շուտ թիմին միանալ։ Ուրախ եմ, որ նա սկսել է մարզվել։

Կարիմի իրավիճակը տարբեր է։ Նա վազքային վարժություններն է սկսել։ Չեմ ուզում, որ նա շարք վերադառնալուն պես նորից վնասվածք ստանա։ Կսպասենք, մինչև 100 տոկոսով պատրաստ լինի։ Մենք այդպես ենք վարվում մեր բոլոր խաղացողների հետ,-ասել է Զիդանը։

Դիտումներ: 261 | Ավելացրեց: Ադմին | Տեգեր: զինեդին-զիդան | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar