Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 17 » Զիդանը դեմ չէ Խամես Ռոդրիգեսի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»
13:41
Զիդանը դեմ չէ Խամես Ռոդրիգեսի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է հետաքրքրված լինել Մադրիդի «Ռեալի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով: Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությանը: Ակումբներն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կքննարկեն գործարքը, հաղորդում է donbalon-ը:

 

Իսպանական մամուլի տվյալներով, Խամես Ռոդրիգեսի եւ Զինեդին Զիդանի հարաբերությունները լարված են: Մարզումների ժամանակ Խամեսի աշխատանքը չի գոհացնում մարզիչին:

 

Անցած մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Ռեալում» անցկացրած 32 խաղում խփել է 8 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո, պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Դիտումներ: 259 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar