Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 23 » Զիդան. Գլուխս ցավում է, երբ Ռեալի մեկնարկային կազմն եմ ընտրում
08:29
Զիդան. Գլուխս ցավում է, երբ Ռեալի մեկնարկային կազմն եմ ընտրում

Զիդան. Գլուխս ցավում է, երբ Ռեալի մեկնարկային կազմն եմ ընտրում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի առաջին տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ հաղթանակը (3:0):

«Գիտեինք, որ մեզ բարդ արտագնա հանդիպում է սպասում, բայց հենց սկզբից լավ էին խաղում: Կարևոր է մրցաշրջանը լավ սկսել: Ամեն ինչից գոհ եմ. յուրաքանչյուր խաղացող առավելագույն ջանքերը ներդրեց: Մենք միասին էինք հարձակվում ու պաշտպանվում:

Գլուխս ցավում է, երբ ընտրում եմ «Ռեալի» մեկնարկային կազմը: Ասենսիոն առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ և լավ խաղաց: Նույնկերպ հանդես եկան նաև Իսկոն ու Խամեսը, որոնք փոխարինման էին մտել:  Բացի այդ, ուրախ եմ Բեյլի համար: Ֆիզիկապես նա դեռ մյուս ֆուտբոլիստների մակարդակին չի հասել, բայց տեսանք, թե նա ինչպես խաղաց: Գարեթի համար այս տարին կարևոր է լինելու»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Football Espana.net-ը:

 
 
Դիտումներ: 271 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar