Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 5 » Վարան. Բարդ է մերժել Մոուրինյուին, բայց...
19:29
Վարան. Բարդ է մերժել Մոուրինյուին, բայց...

Վարան. Բարդ է մերժել Մոուրինյուին, բայց...

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի առաջարկը մերժելը:

«Իհարկե, հաճելի է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է: Սակայն քանի դեռ համաձայնություն կա «Ռեալի» հետ, հարցեր չեն առաջանա:

Միշտ էլ ասել եմ, որ ինձ լավ եմ զգում Մադրիդում: Բարդ է «ոչ» ասել Ժոզե Մոուրինյուին, սակայն պետք է ուսումնասիրես բոլոր մանրուքները: Տղամարդիկ պետք է նման որոշումներ կայացնեն:

Ինձ համար շատ կարեւոր էր վստահությունը Զիդանի կողմից: Դա հանգստացրեց ինձ, եւ այլ բանի մասին խոսք չէր կարող գնալ»,- Վարանի խոսքը մեջբերում է «ESPN»-ը:

Դիտումներ: 252 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar