Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 27 » Ռոնալդու. Սպորտինգի հետ խաղը յուրահատուկ է լինելու
10:16
Ռոնալդու. Սպորտինգի հետ խաղը յուրահատուկ է լինելու

Image result for CRISTIANO RONALDO

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքը։
 
«Սպորտինգի» հետ խաղը յուրահատուկ է լինելու, քանի որ ինձ համար այն յուրահատուկ թիմ է։ Ցանկանում էի կրկին հանդիպել «Սպորտինգին». այժմ նրանց մոտ լավ թիմ եմ տեսնում։ Կյանքիս եւս մեկ հիանալի պահերից է լինելու։ «Սպորտինգի» հետ խաղալն ինձ համար արտոնություն է։
 
«Բորուսիային» ենք հանդիպել ու պարտվել։ Գիտենք, որ չափազանց բարդ մրցակից է։
 
Ճիշտն ասած, այնքան էլ շատ բան չգիտեմ «Լեգիայի» մասին, քանի որ երբեք չեմ խաղացել այդ թիմի հետ։ Նոր փորձ է լինելու ինձ համար։ Սակայն հույս ունեմ, որ անակնկալ չի լինի ու կհաղթենք նաեւ այդ երկու հանդիպումներում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Դիտումներ: 292 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Լա-Լիգա | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar