Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 12 » Ռոնալդու. Այս անգամ Իսպանիայի առաջնությունում կհաղթի Ռեալը
11:47
Ռոնալդու. Այս անգամ Իսպանիայի առաջնությունում կհաղթի Ռեալը

Ռոնալդու. Այս անգամ Իսպանիայի առաջնությունում կհաղթի Ռեալը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ «արքայական ակումբը» կնվաճի Իսպանիայի չեմպիոնությունը:

«Լավ հանդիպում էր, ինձ երջանիկ եմ զգում: Կային մի քանի պահեր, երբ նյարդայնանում էի, սակայն դա բնական է վնասվածքից հետո:

Ցանկանում եմ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները, իսկ ամենակարեւորը՝ հաղթել Պրիմերայում: Այս պահին շատ ուժեղ ենք: Լավ մեկնարկեցինք, հույս ունեմ կկարողանանք շարունակել նման ոգով:

Առաջնության ավարտին դեռ շատ կա, սակայն վստահ եմ՝ կհաղթենք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Դիտումներ: 271 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Լա-Լիգա | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar