Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 19 » Ռեալը հյուրընկալվելիս հաղթեց Բիլբաոյի Աթլետիկին (տեսանյութ)
11:52
Ռեալը հյուրընկալվելիս հաղթեց Բիլբաոյի Աթլետիկին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում Բիլբաոյի «Աթլետիկը» «Սան Մամես» խաղադաշտում ուժերը չափեց Մադրիդի «Ռեալի» հետ:

 

Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1: Զինեդին Զիդանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Կարիմ Բենզեման և Կառլուս Կասեմիրոն: Երկուսն էլ գոլ խփեցին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումներից հետո: Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Արից Ադուրիսը:

 

Այս խաղից հետո «Ռեալը» 65 միավորով շարունակում է գլխավորել Իսպանիայի ընթացիկ առաջնության աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնան» «արքայական ակումբից» հետ է մնում 5 միավորով:

 

«Աթլետիկը» 44 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

 

«Աթլետիկ»-«Ռեալ»` 1:2

 

Գոլերը` Ադուրիս (65) - Բենզեմա (25), Կասեմիրո (68)

 

Դիտումներ: 450 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar