Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբէր » 17 » Ռամոսը կմասնակցի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչին
19:53
Ռամոսը կմասնակցի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչին

Ռամոսը կմասնակցի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաղորդել է, որ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կմասնակցի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի` «Կասիմա Անտլերսի» դեմ խաղին:

«Ռամոսը մեր ավագն է: Նա լինելու է թիմի մեկնարկային կազմում, և հույս ունեմ, որ կկարողանա ամբողջ խաղին մասնակցել առանց որևէ խնդրի: Այս մրցաշարը շատ կարևոր է մեզ համար: Այստեղ ենք եկել տիտղոս նվաճելու համար, և պետք է ամեն ինչ անենք մեր նպատակին հասնելու համար:

Բարդ հանդիպում է լինելու, քանի որ մրցակիցը կարող է բարդություններ ստեղծել: Սակայն պատրաստ ենք դրան»,- Զիդանի խոսքը մեջբերում է «AS»-ը:

Դիտումներ: 275 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar