Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 10 » Ռամոս․ Մինչև վերջին վայրկյանը պայքարեք երազանքի համար
12:08
Ռամոս․ Մինչև վերջին վայրկյանը պայքարեք երազանքի համար

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Սևիլյայի» նկատմամբ տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ մինչև 93-րդ րոպեն մադրիդյան թիմը 1։2 հաշվով պարտվում էր, սակայն Ռամոսի գոլի շնորհիվ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, և «Ռեալը» 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։

-Եթե մի բան շատ եք ցանկանում, երազում եք դրա մասին, պետք է պայքարեք մինչև վերջին վայրկյանը։ Միայն այդ դեպքում մրցանակը կլինի ձերը։ Այսօր թիմային աշխատանքի միջոցով կարողացանք լրացնել առանցքային ֆուտբոլիստների բացակայությունը։ Այժմ պետք է շարունակենք տքնաջան աշխատել, որպեսզի հնարավորինս լավ սկսենք մրցաշրջանը,-Ռամոսի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից։

Դիտումներ: 290 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar