Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 11 » Ռեալ վերադառնալու հնարավորությունը՝ նոր պայմանագիր կնքելու պայման
17:06
Ռեալ վերադառնալու հնարավորությունը՝ նոր պայմանագիր կնքելու պայման

Ռեալ վերադառնալու հնարավորությունը՝ նոր պայմանագիր կնքելու պայման

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կկնքի լոնդոնցիների հետ:

«Bild» պարբերականը տեղեկացնում է, որ «զինագործների» ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր են թիմում պահել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին: 27-ամյա խաղացողը նույնպես պատրաստ է մնալ «Էմիրեյթսում»: Սակայն նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ Օզիլը մեկ պայման է առաջադրել, ըստ որի կլքի «Արսենալը», եթե «Ռեալից» առաջարկ ստանա:

Նշվում է նաև, որ կիսապաշտպանի՝ «Բավարիա» տեղափոխությունը քիչ հավանական է, քանզի մյունխենցիները հետաքրքրված չեն նրա ծառայություններով:

Օզիլը 2013 թվականին 50 միլիոն եվրոյի դիմաց «արքայական ակումբից» տեղափոխվել  է «Արսենալ»:

 
 
Դիտումներ: 256 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar