Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 23 » Մարիանոն Զիդանին. Ինձ շանս տվեք Ռեալում և ես Ոսկե գնդակ կնվաճեմ
08:26
Մարիանոն Զիդանին. Ինձ շանս տվեք Ռեալում և ես Ոսկե գնդակ կնվաճեմ

Մարիանոն Զիդանին. Ինձ շանս տվեք Ռեալում և ես Ոսկե գնդակ կնվաճեմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը մտադիր չէ փոխել թիմը: 23-ամյա ֆուտբոլիստին չի վախեցնում «արքայական ակումբի» հարձակման գծում առկա բարձր մրցակցությունը, ինչի մասին նա ասել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:

«Մարզիչ, գիտեմ, որ թիմում մրցակցություն կա: Բայց ինձ շանս տվեք «Ռեալում», և ես կնվաճեմ Ոսկե գնդակը»,- դոմինիկացու խոսքերն է մեջբերում OK Diario-ն:

Նախորդ մրցաշրջանում Դիասը հանդես էր գալիս «Կաստիլիայի» («Ռեալի» 2-րդ թիմ) կազմում: «Ռեալ Սոսյեդադի» հետ Պրիմերայի առաջին տուրի խաղում (3:0) հարձակվողն ընդգրկված էր մադրիդցիների հայտացուցակում:

Ավելի վաղ Զիդանը հայտարարել է, որ Մարիանոն առաջիկա մրցաշրջանն անցկացնելու է «Ռեալի» հիմնական թիմում:

Դիտումներ: 269 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar