Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 10 » Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»
12:00
Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»` հայտնել է AS-ը:

Նշվում է, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ցեզարի Կուխարսկին ներկայումս բանակցում է «արքայական ակումբի» ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ նշվում էր, որ մյունխենյան ակումբը պետք է վերանայի Լևանդովսկիի պայմանագրի ֆինանսական կողմը, սակայն մինչ այժմ դա տեղի չի ունեցել: Սակայն «Բավարիայի» ղեկավարներն ու գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մտադիր չեն հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:

Մյունխենյան ակումբի հետ Լևանդովսկիի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թ.-ը:

Դիտումներ: 217 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar