Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 16 » Կիկե Սանչես. Պետք է դիմակայել Ռեալին
21:09
Կիկե Սանչես. Պետք է դիմակայել Ռեալին

Կիկե Սանչես. Պետք է դիմակայել Ռեալին

Իսպանական «Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը կարծում է, որ իր թիմը կարող է հաջողությամբ դիմակայել Մադրիդի «Ռեալին»:

Իսպանացի մասնագետը նաեւ նկատել է, որ չնայած պարտությանը, Լիսաբոնի «Սպորտինգը» կարողացավ խնդիրներ ստեղծել «Ռեալի» համար՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում (1:2):

«Մենք տեսանք, թե ինչպես «Սպորտինգը» խնդիրներ ստեղծեց «Ռեալի» համար: Նրանք փակվեցին պաշտպանությունում եւ խաղում էին արագ հակահարձակումներով:

Մենք գիտակցում ենք «Ռեալի» ուժը, գիտենք, թե որքան ուժեղ ֆուտբոլիստներ կան այնտեղ: Աշխատում ենք այնպես անել, որ կարողանանք դիմակայել «Ռեալին» եւ հաճույք ստանանք խաղից», - Կիկե Սանչեսի խոսքն է փոխանցել «A Bola»-ն:

Դիտումներ: 286 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar