Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 21 » Կարլոս. Այնպիսի տպավորություն է, թե Մորատան ու Ասենսիոն վաղուց են խաղում «Ռեալում»
08:38
Կարլոս. Այնպիսի տպավորություն է, թե Մորատան ու Ասենսիոն վաղուց են խաղում «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին և հարձակվող Ալվարո Մորատային։ Փորձառու բրազիլացին կարծում է, որ այս ֆուտբոլիստները կարիք չունեն «Արքայական ակումբի» խաղին հարմարվելու։

-Մորատայի և Ասենսիոյի նման ֆուտբոլիստներն ինձ չեն զարմացնում։ Այնպիսի տպավորություն է, թե նրանք «Ռեալում» են խաղում արդեն երկար տարիներ։ 

Ինչ վերաբերում է Զիդանին, «Ռեալի» գլխավոր մարզչի աշխատանքը բազմաթիվ հնաավորություններ է տալիս ամենատարբեր իմաստներով, և նա գիտի, թե ինչպես է պետք ընտրել լավագույններին,-ասել է Կարլոսը «RealMadrid TV»-ին։

Դիտումներ: 307 | Ավելացրեց: Ադմին | Տեգեր: Ալվարո-Մորատա, Ռոբերտո-Կարլոս, Մարկո-Ասենսիո | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar