Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 10 » Գործակալ․ Իսկոն ցանկանում է մնալ «Ռեալում» և երկարաձգել պայմանագիրը
12:19
Գործակալ․ Իսկոն ցանկանում է մնալ «Ռեալում» և երկարաձգել պայմանագիրը

ISCO ALARCON

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի հայր և գործակալ Պակո Ալարկոնը հայտարարել է, որ որդին մադրիդյան ակումբից հեռանալու մտադրություն չունի։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսկոյի տրանսֆերը ձեռք բերելու ջանքեր է գործադրում «Միլանը»։

-Վերջին օրերին Իսկոյի տրանսֆերի վերաբերյալ բազմաթիվ լուրեր են եղել, սակայն դրանք մեզ չեն հետաքրքրում։ Այս պահին մենք չենք դիտարկելու «Միլանի» կամ այլ ակումբների առաջարկները։ Իսկոն ցանկանում է կարիերան շարունակել բացառապես «Ռեալում» և հույս ունի՝ կերկարաձգի պայմանագրի ժամկետը, որը լրանալու է 2018-ին,-Պակո Ալարկոնի խոսքը մեջբերված է «Tuttomercatoweb»-ից։

 
Դիտումներ: 224 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar