Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 10 » Ռեալը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր (Տեսանյութ)
11:41
Ռեալը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր (Տեսանյութ)

Նորվեգիայում ավարտվեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումը: «Ռեալը» 3:2 հաշվով հաղթանակ կորզեց «Սևիլիայից»:

 

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց Չեմպիոնների լիգայի հաղթողը. Մարկո Ասենսիոն միջին տարածությունից կատարած փայլուն հարվածով շանս չտվեց մրցակցի դարպասապահին: Առաջին կեսի վերջում` 41-րդ րոպեին անդալուսցիների գեղեցիկ գրոհի արդյունքում թիմի նորեկ Ֆրանկո Վասկեսը դիպուկ հարվածով հավասարացրեց հաշիվը:

Մրցավեճի 72-րդ րոպեին Սերխիո Ռամոսը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Վիտոլոյի նկատմամբ և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: Նշակետին մոտեցավ փոխարինման մտած Եվգենի Կոնոպլյանկան, որը հմտորեն ապակողմնորոշեց Կիկո Կասիլյային: Երբ թվում էր, թե «Սևիլիան» կպահպանի առավելությունը, Զինեդին Զիդանի թիմը հավասարացրեց հաշիվը: Մրցավարի կողմից ավելացրած 3-րդ րոպեն գրոհին միացած Սերխիո Ռամոսը գլխի հարվածով գրավեց դարպասը: Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով:

Լրացուցիչ ժամանակի նախավերջին րոպեին` 119-րդ րոպեին «Ռեալը» հաղթանակ կորզեց: Աջ պաշտպան Դանիել Կարվախալը տպավորիչ անհատական անցում ձեռնարկեց և դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց մադրիդցիներին:

Սա Ռեալի նվաճած ՈւԵՖԱ-ի 3-րդ Սուպերգավաթն էր, որոնց թվով իսպանացիները հավասարվեցին «Լիվերպուլին»: Առաջատարը Բարսելոնան ու Միլանն են. 5-ական գավաթ:

Շնորհավորում ենք, Մադրիդիստներ !!

Թե ինչպես «Ռեալը» նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը / ՏԵՍԱՆՅՈՒԹ /HD/ 

 

 

 

Դիտումներ: 230 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar