Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբէր » 15 » Անչելոտի. Սերխիո Ռամոսը տարբերվում է այլ պաշտպաններից
12:56
Անչելոտի. Սերխիո Ռամոսը տարբերվում է այլ պաշտպաններից

Անչելոտի. Ռամոսը պատմության լավագույն պաշտպաններից է

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին համարում է պատմության լավագույն պաշտպանը:

«Չեմ կարող ասել: Սերխիո Ռամոսը տարբերվում է այլ պաշտպաններից: Ոչ մի պաշտպան այդքան շատ գոլ չի խփում: Այդ առումով նա լավագույնն է:

Սերխիոն նաև լավ է պաշտպանվում: Կասեի, որ նա պատմության լավագույններից է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գնդակ և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Դիտումներ: 278 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar