Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեալ Մադրիդ

Սիմեոնե․ Ռոնալդուին տարվա լավագույն ֆուտբոլիստ չեմ համարում
21.08.2016, 08:32

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանի չէ «Ոսկե գնդակ-2016» մրցանակին։

-«Ոսկե գնդակը», ամենայն հավանականությամբ, կհանձնեն Ռոնալդուին և հաշվի կառնեն թիմային նվաճումները։ Այս տեսանկյունից Կրիշտիանուն առաջատար դիրքում է, սակայն ես նրան տարվա լավագույն ֆուտբոլիստ չեմ համարում։ Կարծում եմ՝ լավագույնների թվում կարելի է նշել Գրիզմանի անունը,-Սիմեոնեի խոսքը մեջբերել է «Movistar»-ը։

Կատեգորիա: Ռեալ Մադրիդ | Ավելացրեց: Ադմին | Տեգեր: կրիշտիանու-ռոնալդու
Դիտումներ: 329 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar