Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեալ Մադրիդ

Ռոնալդու. Երեք Ոսկե գնդակ ունեմ, իսկ Չավին խաղում է Քաթարում
12.09.2016, 11:50

Ռոնալդու. Երեք Ոսկե գնդակ ունեմ, իսկ Չավին խաղում է Քաթարում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է քաթարյան «Ալ Սադի» կիսապաշտպան Չավիի մեկնաբանությանը:

«Ֆուտբոլիստը, ով ցանկանում է, որ իր մասին հիշի մամուլը, սկսում է խոսել ինձ մասին: Երեք «Ոսկե գնդակ» ունեմ, իսկ Չավին հանդես է գալիս Քաթարում, կամ այլ ինչ-որ տեղ: Այո, նա նվաճել է ամեն ինչ, սակայն Չավին երբեք չի արժանացել «Ոսկե գնդակի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագը մասնավորապես ասել էր հետեւյալը. «Կարիք չկա համեմատելու Ռոնալդուին ու Մեսսիին. Կրիշտիանուի խնդիրն այն է, որ պատմության լավագույն ֆուտբոլիստն արդեն գոյություն ունի»:

Կատեգորիա: Ռեալ Մադրիդ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 310 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar