Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեալ Մադրիդ

«Բարսելոնայում» դժգոհ են, որ իրենց ոչ մի ֆուտբոլիստ չի հայտնվել ՈՒԵՖԱ-ի լավագույն եռյակում
09.08.2016, 09:53

«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Մեստրեն քննադատել է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների շորթ-լիսթում Լուիս Սուարեսի կամ Լիոնել Մեսսիի բացակայությունը: Հավակնորդների ցանկում են Գարեթ Բեյլը, Անտուան Գրիզմանը և Կրիշտիանու Ռոնալդուն: Քվեարկության արդյունքում Սուարեսը զբաղեցրել էր չորրորդ, Մեսսին՝ հինգերորդ հորիզոնականը:

 «Այդ որոշումը ընդհանրապես ինձ ճիշտ չի թվում: Ես չգիտեմ՝ ինչպիսի չափանիշներ են կիրառվում ՈՒԵՖԱ-ում: Հավակնորդների վերջնական եռյակի նկատմամբ ամենայն հարգանքով՝ ես համաձայն չեմ ընտրության հետ: Այն, որ այնտեղ չկան մեր ֆուտբոլիստները, ինչպիսին են Սուարեսը կամ Մեսսին, սկանդալ է: Ակումբը շատ հիասթափված է ու դժգոհ», - Մեստրեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում կատարելով TV3-ին:

Կատեգորիա: Ռեալ Մադրիդ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 336 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar