Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 22 » Երկրպագուները Խամեսին նախընտրում են Իսկոյից
15:18
Երկրպագուները Խամեսին նախընտրում են Իսկոյից

Երկրպագուները Խամեսին նախընտրում են Իսկոյից

Իսպանական Marca պարբերականը ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի նրանց կարծիքը Մադրիդի «Ռեալի» երկու կիսապաշտպանների՝ Խամես Ռոդրիգեսի և Իսկոյի մասին:

Երկրպագուները պետք է քվեարկեին, թե այս ֆուտբոլիստներից որին կտան նախապատվությունը, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նրանցից մեկից ստիպված լինեն բաժանվել:

Հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ մեծամասնությունն իր նախապատվությունը տալիս է Ռոդրիգեսին: Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է ընթերցողների 61,75%-ը:

Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 76,998 երկրպագու:

Դիտումներ: 370 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar